«Ես եւ Հայկոն շատ համերաշխ ապրում ենք։ Սա պարզապես չար մարդկանց բամբասանք է։ Մի քանի օր առաջ արաբական ռեստորանում նշեցինք մեր ամուսնության 4-ամյակը, որտեղ ես նկարվեցի այնտեղի աշխատող շեյխի, իսկ Հայկոն՝ պարուհու հետ։ Ինքս եմ այդ լուսանկարները հրապարակել իմ instagram-ում եւ կատակելով մակագրել՝ «Հայկոյի նոր ընկերուհին» եւ «Ահա իմ նոր ընկերը»։ Սա ընդամենը կատակ է եղել։ Մեր սերը երբեք չի մարի եւ այն ժամանակի ընթացքում ավելի ամրացել է»,- ասաց Անահիտը։

NEWS.am STYLE