Ամուրի տղամարդիկ ավելի վաղ են մահանում, քան ամուսնացածները: Լռությունն ընտանեկան խնդիրներում վնասակար է առողջությանը: Սթրեսի, հիվանդությունների ու անգամ մահվան հավանականությունը 25 տոկոսով մեծանում է այն տղամարդկանց մոտ, ով սովոր է զսպել իր զգացմունքները:

Ամերիկյան հետազոտության կենտրոնի մասնագետները 10 տարվա ընթացքում հետևել են 3682 կանանց և տղամարդկանց առողջությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնությունը դրական է անդրադառնում տղամարդկանց վրա, իսկ այն կանայք, ովքեր սովոր չեն տղամարդու հետ քննարկել ընտանեկան խնդիրները, 25 տոկոսով ավելի հավանական է, որ ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ ձեռք բերեն:

Նյութի աղբյուրը