«Ծանոթացա ձեր թերթում զետեղված «Ծեծկռտուք` դպրոցի տնօրենի գլխավորությա՞մբ» հոդվածին: Վրդովված չեմ, սակայն սկզբունքային եմ: Պահանջում եմ տպել հերքում առաջինից մինչև վերջին տողը, հակառակ դեպքում մենք միմյանց կհանդիպենք դատարանում: Դատարանում ես կհանդիպեմ նաև այդ ձեր ասած «ծեծված» կնոջը` զրպարտության համար, թեպետև տհաճ են ինձ հանդիպումները «ստրիպտիզի աշխատավորուհիների» հետ:
Հուսով եմ, դուք ըմբռնումով կմոտենաք իմ օրինական պահանջին:
Այս տեքստն ուղարկում են բոլոր լրատվամիջոցներին, որոնց վստահեցնում եմ, որ ես, Գայանե Սարուխանյանս, ընդհանրապես «կռիվ» չեմ անում, աշխատում եմ հեռու մնալ բոլոր տեսակի անբարո տարրերից, որոնցից, ավաղ, զուրկ չէ մեր հասարակությունը»:
Չեխովի անվան դպրոցի տնօրեն` Գայանե Սարուխանյան
slaq.am
