Վեճի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Ղարիբյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։
23-ամյա Կառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը երեկ մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մխիթար Պապոյանին:
1in.am
