42-ամյա կինը վստահեցնում է, որ իր հետույքն աշխարհում ամենամեծն է, և ասում է, որ այն օգնել է իրեն վերջին վեց ամիսներին 30 հազար դոլար վաստակել:

Որպես պահարան ծառայող հետույքի վրա նա կարողանում է սննդով և ըմպելիքներով սկուտեղներ դնել, և այդ տեսարանների համար երկրպագուները պատրաստ են նրան վճարել:

Շիկահեր կնոջը շատ են դուր գալիս իր չափսերը, և այժմ նա մտադիր է համոզել Գինեսի ռեկորդների աշխատակազմին նոր կարգ ստեղծել:

Ամուսնալուծված Բարբին երեք երեխաների մայր է, նա սոցիալական աշխատանք է կատարում: Մի քանի ամիս առաջ Մեծ գեղեցիկ կանանց (BBW) երեկույթում նրան է մոտեցել մի լուսանկարիչ և առաջակել որպես մոդել աշխատել: Նա երբեք չէր էլ մտածել, որ իր հետույքը կօգնի գումար վաստակել:

Կնոջ խոսքերով՝ ինքն օրական հարյուրավոր հաղորդագրություններ է ստանում տղամարդկանցից, ովքեր խնդրում են ներքնաշորով լուսանկար ուղարկել իրենց:

Ինչևէ, Բարբիի անսովոր չափսերը նրա համար միշտ խնդիրներ են ստեղծում: Ինքնաթիռներում և գնացքներում նա միշտ երկու նստատեղի վրա է նստում, մեքենայի մեջ չի տեղավորվում, այդ պատճառով էլ հաճախ երթուղայինի ծառայություններից է օգտվում: Էլ չենք խոսում հասարակական զուգարանների մասին:

Կնոջ խոսքերով, դպրոցն ավարտելիս ինքը 136 կգ էր կշռում, իսկ երեք երեխաների ծնվելուց հետո՝ 230 կգ:

Ներկա պահին Բարբի Էդվարդսը համացանցում 4000 երկրպագուներ ունի:

1in.am