Ջոան Լլոյդի ընտրյալը հիմա 29-ամյա Ֆիլ Աբսոլոմն է: Նրա հետ թոշակառուն ծանոթացել է ինտերնետի միջոցով: Ֆիլը, ով ընդամենը մի քանի տարի է մեծ Ջոանի թոռից, նշել է. «Ջոանը հրաշալի կազմվածք ունի եւ հաճախ իրեն այնպես է պահում, կարծես շատ ավելի երիտասարդ է, քան կա իրականում»: Ֆիլը խոստովանել է, որ նույնիսկ իր մայրը հավանություն է տալիս իր ընտրությանը: «Տարիքն ընդամենը թիվ է»,-ասել է Ջոանը:
Կինը պատմել է, որ իր մահացող ամուսնու միակ ցանկությունը եղել է մեկը՝ որպեսզի կինը կյանքից վերցնի այն ամենը, ինչ չի հասցրել վերջին 15 տարիներին, երբ խնամել է ամուսնուն: Ջոանի ամուսնինը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել՝ դիաբետ, լյարդի ցերոզ, սրտի ու թոքերի հիվանդություններ, ինչպես նաեւ Ալցգեմերի հիվանդություն:
2011-ին Ջոանը, ով նախկինում մոդել է եղել, ավելի քան 4 հազար ֆութ սթերլինգ է ծախսել իմպլանտների համար: Երբ բրիտանական Sun-ն առաջին անգամ գրել է այդ կնոջ պատմության մասին, ընթերցողները բառացիորեն հեղեղել են նրան իրենց աջակցությունը հայտնող հաղորդագրություններով, ինչպես նաեւ իրենց հիացմունքն են հայտնել սոցիալական ցանցերում: Նրանով հիացողներից մեկն էլ Ֆիլն է եղել:
news.am
