«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ: Ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
Պարբերականը անձամբ Ս. Պարսամյանից է ճշտել լուրի իսկությունը: Նա ամեն ինչ արել է, որ հերքի իրողությունը.
«Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ՝ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, և թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի… Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, հաց էլ եմ ուտում, շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավելի»:
shamshyan.com
