– Ես չեմ ընդունում իմ մեղքն,- ասել է նա` հավելելով, որ վերջին երկու օրերին իրեն հոսանքահարելով տանջանքների են ենթարկել:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ Մոսկվայում տեղի ունեցած մի շարք հանցագործությունների բացահայտման մասին: Գործի շրջանակներում ձերբակալվել է Գեորգի Մարտիրոսյանն, ով իրեն մոգ է անվանում:
Ըստ գործի նյութերի` նա իր զոհերի հետ հաշվեհարդար էր տեսնում մոդելային բիզնեսում և էսկորտ-ծառայություններում տարիներ շարունակ կուտակած փողերի համար: Ներկայում 42-ամյա էքստրասենսին սպառնում է ցմահ ազատազրկում: Ըստ նախաքննության` նա սպանել է երեք աղջիկների և նրանցից մեկի մորը:

mamul.am