Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է:
Երեւանում մասնակցությունը կազմել է 44,45 տոկոս (366620 ընտրող):
Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.
Արագածոտնի մարզ – 54,82% (62655)
Արարատի մարզ – 58,76% (125195)
Արմավիր մարզ – 45,20% (101533)
Գեղարքունիքի մարզ – 57,74% (107681)
Լոռիի մարզ – 52,94% (125927)
Կոտայքի մարզ – 47,37% (110153)
Շիրակի մարզ – 48,54% (111286)
Սյունիքի մարզ – 56,27% ( 61771)
Վայոց ձորի մարզ – 52,35% (24732)
Տավուշի մարզ – 56,99% (61825):
Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 40,35% (50694), իսկ Վանաձորում` 46,24% (44666):
ԿԸՀ-ն քվեարկության մասնակցության վերաբերյալ հաջորդ տեղեկությունը կհաղորդի ժամը 18:00-ին. Դրանք կլինի ժամը 17:00-ի տվյալները:
news.am