Հոնգկոնգի միլիարդատեր Սեսիպ Չժաո Ցզե-Ցզունգը խոստացել է 65 մլն դոլար և շքեղ առանձնատուն նվիրել նրան, ով կամուսնանա նրա դստեր հետ, գրում է Daily Mail-ը:

76-ամյա մեծահարուստը հուսով է, որ կամուսնացնի իր դստերը և թոռներով շրջապատված երջանիկ ծերություն կվայելի: Միլիարդատերը հրավիրել էր The Financial Times լրատվականի լրագրողներին` ներկայացնելու շքեղ առանձնատունը, որտեղ լուսավոր ապագայում պետք է ապրեն նրա ապագա թոռնիկները:

Չժաոյի 33-ամյա դուստրը այժմ նորաձևության գործակալության տնօրեն է և հոր բիզնես-կայսրության միակ ժառանգորդը:

Անցյալում ավելի քան 10 000 սիրուհիներ ունեցող միլիարդատիրոջ այսօրվա միակ երազանքը` թոռնիկներն են նրան, կարծես թե, այդքան էլ չի հուզում այն փաստը, որ նրա դուստրը լեսբուհի է: