Beauty pageants կայքի հաղորդմամբ՝ Յոհաննան կներկայացնի Ուրուգվայն այս տարի Բրազիլիայում անցկացվելիք՝ «Միսս-Տիեզերք 2014» մրցույթին:
174 սմ հասակ ունեցող գեղեցկուհուն է պատկանում նաև «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսը: Նա մասնակցել է նաև Մալայզիայում անցկացված՝ «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի մեջ:
Իր ֆեյսբուքյան էջում Յոհաննան հայտնել է, որ «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթում հաղթանակն իրեն շատ է ուրախացրել` խոստանալով ջանք չխնաել նոր բարձունքներ նվաճելու համար: Նա նաև շնորհակայություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:



http://www.tert.am/am
