Նա խոսել է իր որդու հետ, ով ժխտում է թե բռնության փաստը, թե ոսկի շղթան հափշտակելու հանգամանքը: Վլադիմիր Գրիգորյանը այն կարծիքն է, որ սա ուղղորդված է, այդ կնոջը ուղարկել են իրենցից շորթում կատարելու համար: «Դուք հավատո՞ւմ եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի: Գնացել է իր հաճույքների համար, իմ տղան օբյեկտով փող է աշխատում, ազնվագույն երեխա է, ջահելությունը օգտագործել է, հիմարություն է արել, գնացել է»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Որդին հորը պատմել է, թե այդ կինը եկել էր, որպեսզի իրեն ընդունեն աշխատանքի՝ որպես մատուցող, ընկերներով հաց են կերել, կինը նստել է իր որդու ծնկներին, մարմնի տարբեր մասերին է ձեռք գցել եւ օգտվել է նրա երիտասարդ լինելու հանգամանքից: «Էսօր էլ լիքը լրբանոցներ են սարքած քաղաքում, վեր են կացել, գնացել իր ջահելությունը օգտագործել են: Մոնիթորները նկարել են, որ ինքն է տղայիս փաթաթված ներս մտել, աշխատողներ կան, ցուցմունք կտան, կհանեն հաղորդագրությունները, հեռախոսային խոսակցությունները եւ ամեն ինչ պարզ կդառնա, թող դրդիչներն էլ գնան պատասխան տան: Նա հետո կապ է հաստատել որդուս ընկերոջ հետ, թե 4 մլն դրամ տվեք, բողոքս գնամ ճղեմ:

Իմ տեղեկություններով՝ հետո գնացել բացատրություն է տվել, որ ցեպս կորցրել եմ, դա կարող եք քննչական մարմիններից էլ պարզել: Տեսավ, որ իմ տղան կարթը չընկավ, կուլ չտվեց որթը, նման բան է արել՝ զգալով իր պահանջների անհեթեթությունը: Ես զգում եմ եւ իմ փորձը ինձ հուշում է, որ նրան ուղղորդել են: Այսօր դատավորի պաշտոնը ամենախոցելի պաշտոններից մեկն է, դրա վրա էլ աշխատում է, լավ է, ամբողջ հանրապետությունը պարապ չի մնա, կխոսեն, որ դատավորի որդի է»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Նա խորհուրդ տվեց նախ ուսումնասիրել այդ կնոջ գործունեությունը, ով մի քանի անգամ անձնագիր է փոխել, արտաքսել են, գտնվել է Ռուսաստանում, Թուրքիայում: Հարցին, թե թշնամիներ ունեք, ովքեր ուղղորդում են այդ կնոջը, դատավորն այսպես արձագանքեց. «Ո՞վ չունի թշնամի, 40 տարվա օրգանում աշխատողը քանի՞ թշնամի կունենա մեխանիկորեն ձեռք բերած, մարդիկ փող աշխատելու տարբեր ձեւեր գիտեն, խարդախությամբ, շորթմամբ են զբաղված, սենսացիա են սարքում, որ դատավորի տղա է: Եթե իմ որդին նման բան է կատարել, թող գնա եւ պատասխան տա»,- ասաց նա:

Վլադիմիր Գրիգորյանը շեշտեց, որ օբյեկտիվ քննություն է ընթանում եւ ոչ ոք չի միջամտում դրան: «Չեմ միջամտում եւ չեմ էլ միջամտի, արել է, թող գնա պատասխան տա, բա ես գնամ էդ պոռնիկի առաջ չոքե՞մ, այսօր ո՞վ իրեն թույլ կտա միջամտել քննությանը, գիտե՞ք հեշտ է միջամտելը, ո՞վ է ինձնից կախման մեջ, որ ես միջամտեմ, քննիչն էլ իր կարիերան խորտակի՞ ինչ է թե իմ ասածով անի: Ինքն է թաթախվել այս պատմության մեջ, իրավաբան տղա է, թող գնա մինչեւ վերջ այդ դառը բաժակը խմի: Գիտեմ, որ այսօրվա գլխավոր դատախազը օբյեկտիվ մարդ է, անձամբ չեմ ճանաչում, բայց դատելով գործունեությունից, կարծում եմ, որ օբյեկտիվ ապացույցներ կհավաքեն եւ կպարզեն, թող աշխատեն»:

Նշենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել եւ այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Մարիամ Ն-ն հայտնել է նաեւ, որ իր ծանոթը խոստացել է, որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետեւ մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Կայքի տեղեկություններով Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր եւ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

Ինգա Մարտինյան
news.am