Slaq.am-ը շարունակում է «Ինչ կլինե՞ր, եթե…» խորագրով հարցազրույցների շարքը: Մեր զրուցակիցը DJ Վակցինան է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. 

-Ի՞նչ կլիներ, եթե ծնվեիք օրինակ 18-րդ դարում: Եթե ինքներդ ընտրեիք, ո՞ր ժամանակաշրջանում կուզեիք ծնվել:

– Եթե ես ընտրեի, կցանկանայի ծնվել մեր թվարկությունից առաջ` դինոզավրերի և մամոնտների ժամանակաշրջանում:

– Ի՞նչ կլիներ, եթե ծնված լինեիք ոչ թե տղա, այլ աղջիկ: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչպես կդասավորվեր Ձեր կյանքը:

– Ես աղջիկ եմ և շատ ուրախ եմ. չար տղա կլինեի:

-Ի՞նչ կլիներ, եթե լինեիք այլազգի, օրինակ՝ գերմանացի, չինացի կամ հնդիկ.. եթե ընտրեիք, ո՞ր երկրի ու ի՞նչ ազգի վրա կկանգնեիք:

-Եթե լինեի այլազգի կամ ընտրելու հնարավորություն ունենայի, կուզեի լինել շվեդ:

-Ի՞նչ կլիներ, եթե ընտրելու հնարավորություն ունենայիք, կընտրեիք մոռանալ անցյա՞լը, թե՞ իմանալ ապագան:

– Հնարավորության դեպքում կընտրեի մոռանալ անցյալը:

-Ի՞նչ կլիներ, եթե հնարավորություն ունենայիք ժամանակը կանգնեցնելու. ո՞ր պահին կկանգնեցնեիք:

– Կկանգնեցնեի մեծ բեմում` հանդիսատեսի դիմաց:

-Ի՞նչ կլիներ, եթե դառնայիք Հայաստանի նախագահ:

– Եթե դառնայի Հայաստանի նախագահ, ոչ թե երկրի վիճակը կլավացնեի, այլ ժողովրդի:

-Ի՞նչ կլիներ, եթե վաղը Ձեզ անծանոթ մի երիտասարդ հրավիրեր սուրճ խմելու:

– Երևի կմերժեի անծանոթին:

– Ի՞նչ կլիներ, եթե լինեիք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

– Հարստությունն ինձ հաստատ խաղաղություն չէր տա, ու ես նորից պիտի խաղաղություն փնտրեի:

– Ի՞նչ կլիներ, եթե Դուք լինեիք ահաբեկիչ:

– Ես միայն սեքսի մեջ կարող եմ լինել ահաբեկիչ:

– Ի՞նչ կլիներ, եթե իմանայիք, որ վաղն աշխարհի վերջն է: Ո՞րը կլիներ Ձեր վերջին քայլը:

– Եթե վաղն աշխարհի վերջը լիներ, բնության հետ կշփվեի ու բոլորին սեր կտայի:

Հարցազրույցը` Սաթինե Թադևոսյանի:


Աղբյուր՝ www.slaq.am