Մեծ Բրիտանիայում մոտ հազար ուսուցիչներ սեռական կապեր են ունեցել իրենց աշակերտների հետ: Ավելի քան 250 մանկավարժների պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:

BBC-ի լրագրողները հետաքննություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ 959 բրիտանացի ուսուցիչներ եւ դպրոցների աշխատակիցներ աշակերտների հետ սեքսով են զբաղվել: Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել նրանցից 254-ին:

Բրիտանիայում 2001-ից անօրինական է համարվում, եթե պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք, մասնավորապես, դպրոցների եւ քոլեջների աշխատակիցները, սեքսով են զբաղվում մինչեւ 18 տարեկան աղջիկների հետ, թեեւ սեռական կյանքով ապրել թույլատրվում է 16 տարեկանից:

Տուժած աղջիկներից՝ Էլլայի, մեկի խոսքով՝ ուսուցիչն իրեն առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ, երբ ինքը եղել է 15 տարեկան: «Ես սիրահարված էի նրան, այնպես որ ինձ դուր էր գալիս նրա ուշադրությունը»,-պատմել է աղջիկը: Դասերից հետո համբույրները վերաճել են դպրոցից դուրս հանդիպումների: «Մի անգամ նա ցանկացավ ավելին եւ ստիպեց ինձ սեքսով զբաղվել, ասելով, որ այդկերպ մեծահասակներն ապացուցում են, որ սիրում են իրար: Երբ ես նրան ասացի, որ պատրաստ չեմ դրան, նա պարզապես անտեսեց իմ խոսքերը»,-ասել է աղջիկը: Ոստիկանությունում նա այդ մասին հայտարարել է, երբ արդեն 20 տարեկան է եղել:

Լրագրողներին հաջողվել է գտնել եւս մեկ աշակերտուհու, որը նույնպես այդ ուսուցչի զոհն է դարձել: Արդյունքում տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, երբ ապացուցվել է, որ նա սեռական բնույթի այլասերված գործողություններ եւ այլ տիպի սեռական հանցագործություններ է կատարել:


Աղբյուր՝ news.am