aravot.am-ը գրում է. 2011թ.-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում Շիրակ գյուղում գտնվող ընկերոջ տնից վերադառնալիս հենց միկրոավտոբուսի մեջ բռնաբարել էր իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: Ինչպես Aravot.am-ին պատմել է աղջկա շահերը ներկայացնող Ռազմիկ Շիրոյանը, տղան գինովցած է եղել, բռնաբարել է սիրած աղջկան, իսկ վերջինս տուն հասնելուն պես  գիշերվա կեսին արյունահոսել է, տարել են հիվանդանոց: Այնուհետ աղջկա մայրն ու տատիկը զանգել են այդ տղային, կանչել իրենց տուն, վերջինս հրաժարվել է գնալ, միայն երկրորդ օրը ներկայանալով խոստացել է ամուսնանալ աղջկա հետ: Նա ժամանակ է խնդրել` ասելով, որ կամուսնանա Ռուսաստան գնալուց ու փող աշխատելուց հետո: Սակայն, փաստաբանի ասելով, ոչ միայն չի ամուսնացել,  այլ իր ընկերների հետ միասին վարկաբեկել է   աղջկան եկած խնամախոսների մոտ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում