Լոս Անջելեսի դատախազությունը Նադյա Սուլեմանին (իսկական անունը՝ Նատալի Դենիզ Սուլեման), որը միայնակ 14 երեխա է մեծացնում, մեղադրել է երեք կետով, սակայն նրան չեն ձերբակալել: Ակնկալվում է, որ դատախազությունը հունվարի 17-ի դատական նիստում կառաջարկի նրան ազատության մեջ թողնել՝ 25 հազար դոլար գրավի դիմաց:

Հաղորդվում է, որ Սուլեմանը պետական ծառայություններից թաքցրել է 30 հազար դոլարի եկամուտը, երբ սոցիալական օգնություն ստանալու փաստաթղթեր է ներկայացրել: Եթե Սուլեմանի մեղքն ապացուցվի, նրան մինչեւ վեց տարվա ազատազրկում կսպառնա, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ կինը նկարահանվել է պոռնոֆիլմերում, էրոտիկ ամսագրերում, հանդես է եկել Ֆլորիդայի սթրիփ-ակումբում, մասնակցել Celebrity Boxing հեռուստաշոուին:

Նատալի Դենիզ Սուլեմանը ճանաչում է ստացել բազմազավակ մայր դառնալու շնորհիվ: Ընդ որում՝ իր բոլոր երեխաներին նա արհեստական բեղմնավորման եղանակով է լույս աշխարհ բերել: Մասնավորապես, 2009թ. նա ութ երկվորյակներ էր ունեցել: Նրա երեխաների տարիքը 4-12-ի սահմաններում է:

news.am
