Թաիլանդի Պատայա հանգստավայրում 22 եւ 24 տարեկան ռուս աղջիկները դուրս են եկել բարից եւ հյուրանոցի ճանապարհին հանդիպել երեք տղամարդու, որոնք առաջարկել են միասին խմել: Երիտասարդները աղջիկների հետ գնացել են հյուրանոցի համար, որտեղ տղամարդկանցից երկուսն սկսել են ծեծել կանանց, իսկ երրորդը սպառնացել է դանակով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ բռնաբարությունից հետո հանցագործները դիմել են փախուստի՝ իրենց հետ վերցնելով աղջիկների iPhone4 եւ iPhone5 հեռախոսները:
Թաիլանդի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել;
Աղբյուր՝ news.am
