Գազային պայմանագրի մասին ԱԺ այսօրվա նիստը բուռն էր, բուռն, բայց միայն լրագրողների համար, որովհետեւ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերն անգամ չհասկացան, թե ինչ արեցին, ինչ նվաստացուցիչ ու վասալային պայմանագրի համար կողմ արտահայտվեցին: ՀՀ Կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ «գազային» երեք համաձայնագրերը, որոնցով Հայաստանը Գազպրոմին է վաճառում Հայռուսգազարդի վերջին` 20 տոկոս բաժնեմասը, Ազգային ժողովում ՀՀԿ-ականները քվեարկվեցին ձեռքով: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչեւ քվեարկությունը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը` անհնար դարձնելով էլեկտրոնային քվեարկությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գազային պայմանագրերը վավերացվել են 77 կողմ ձայներով: Ընդդիմադիր խմբակցությունները եւ ԲՀԿ-ը քվեարկությունից հետո հայտարարություն տարածեցին` նշելով, որ քվեարկության արդյունքներն անվավեր են: Բայց մինչ այս ամենին հասնելը ՀՀԿ խմբավորման որոշ պատգամավորները հասցրեցին հերթական անգամ քարանձավային իրենց մտածողությունը շռայլել խորհրդարանի շենքի ներսում: Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գեւորգյանն ու Մհեր Սեդրակյանը չգիտեին, որ քվեարկությունը բաց է լինելու եւ
մի լավ պարծենում էին, թե չեն ասի ինչպես են քվեարկելու:
Իսկ ահա, քվեարկությունից հետո
դավաճանության մասին ընդդիմադիրների եւ բողոքավորների դիտարկումներին եւ լրագրողների հարցադրումներին ի պատասխան արձագանքում իրենց բնորոշ բառապաշարով։ «Ամեն կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»,- «Ա1+»-ի հարցադրմանը հակազդեց տաշիրցի հանրապետական Կարեն Կարապետյանը։ Առաքել Մովսիսյանն էլ, ով խորհրդարանը խառնել էր իրենց գյուղի հանդի հետ, անկաշկանդ գոռգոռում էր, պատգամավորին կրկին բարկացրել էր Զարուհի Փոստանջյանը, բոլոր նրանք, ովքեր դավաճանական քայլ են համարում այդ համաձայնագրերի վավերացուը: Նա ոչ աջ նայեց, ոչ ձախ եւ դավաճան անվանողներին որակեց անբարոյական. «Ինձ դավաճան անվանողը մոր փորից անբարոյական ա դուրս եկել»։ Միակը, որ փայլում էր իր հանդարտությամբ,Սամվել Ալեքսանյանն էր, նա գոհ ու երջանիկ շրջում էր սենյակից սենյալ, ժպտում լրագրողներին: Դավաճան հանրապետականի մասին հարցադրման ժամանակ անգամ նրա ժպիտը Ալեքսանյանի չխամրեց: Նա ինչպես գոր ունենալու պատճառաբանությամբ իրեն պրծացրեց լրագրողների ճանկից: Ոմանք էլ պարզապես անձայն ծլկեցին քվեարկությունից հետո,իսկ Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց, թե իրենց դավաճան անվանողներն են թյուրիմացության մեջ:
Ձեռքերը վեր բարձրացնելով արված քվեարկությունից հետո՝ պատգամավորների մի մասը Գալուստ Սահակյանի գլխավորությամ իջավ ԱԺ ճաշարան հաց ուտելու կամ էլ նշելու մեծ իրադարձությունը, որը խորհրդարան էր բերել բոլոր իշխանական պատգամավորներին: Այսինքն, նրանք կամ չեն գիտակցում, ինչ են արել, ինչին են կողմ քվեարկել, կամ էլ սովոր են մշտապես լծի տակ ապրել, իսկ այս դեպքում այդպիսինների համար մեծ հաշվով ոչ մի տարբերություն՝ Սերժ Սարգսյանի, թե՞ Վլադիմր Պուտինի լծի տակ:
Անի Սահակյան


Աղբյուր՝ hayeli.am