Ըստ դատարանի՝ բողոքող կինը, ում ամուսինը տառապում է ընկճախտով և գտնվում է հիվանդանոցում, «տղամարդու ընկերակցության կարիք ունենալով», սեռական հարաբերություններ է ունեցել մեղադրյալի հետ:
Մեղադրող կողմին չի հաջողվել ապացուցել մեղադրյալի մեղքը:
«Մեղադրյալը կաթ էր բերում կնոջ տուն, և վերջինս մտերմացել էր նրա հետ: Կինը շատ լավ գիտակցում էր իր հարաբերությունների բնույթը մեղադրյալի հետ և շարունակում էր դրանք:
Նրանց միջև դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Մեղադրյալը որևէ կերպ ճնշում չի գործադրել կնոջ վրա՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար»:
Չկարողանալով վճարել կաթ վաճառող տղամարդուց վերցրած պարտքը՝ 42-ամյա կինը 2011 թվականի սեպտեմբերին բողոք էր ներկայացրել:
Տղամարդը ձերբակալվել էր 2012 թվականի մայիսին:
http://www.pastinfo.am/
