Նման որոշում է կայացրել Եվրոպական դատարանը: Դա վերաբերում է ԵՄ բոլոր երկրներին, այդ թվում նրանց, որտեղ նույնասեռ ամուսնությունները թույլատրված չեն: Այս որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում:

Նման վճռի համար առիթ է հանդիսացել բանկային աշխատող Ֆրեդերիկ Էյայի հայցը, որին հրաժարվել էին դրամական բոնուսներ տրամադրել, որը Ֆրանսիայում տրվում է նորապսակներին: Ֆրեդերիկն իր զուգընկերոջ հետ համերաշխության  քաղաքացիական պայմանագիր է կնքել, երբ երկրում դեռ չէին ճանաչվում նույնասեռ ամուսնությունները: Նրան հրաժարվել էին հատկացնել նախատեսված սուբսիդիաները, որից հետո Ֆրեդրիկը դիմել էր դատարան ու շահել դատը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատարանը համարել էր, որ տվյալ դեմքը «ուղղակի խտրականություն է՝ հիմնված սեռական կողմնորոշման վրա»: Նման որոշումը սկզբունքային նոր իրավական չափանիշ է հաստատում ԵՄ բոլոր երկրների համար:


Աղբյուր՝ news.am