Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Սիմոնյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ Կապան քաղաքի 24-ամյա բնակիչ Արմեն Սիմոնյանը հունիս ամսին այգետնակում սեռական հարաբերություններ է ունեցել 15-ամյա աղջկա հետ:

Արմեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով:

Արմեն Սիմոնյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Աղբյուր՝ www.1in.am