Հնդկաստանի Մեծ Նոիդա շրջանի Գոդի Բաչեդա գյուղում հարևանը բռնաբարել է 8-ամյա աղջկան: Ոստիկանությունում ներկայացված բողոքում ասվում է, որ մեղադրյալ Մանոջն առևանգել է երեխային, տարել մեկուսի վայր և այնտեղ բռնաբարել նրան: Այնուհետև սպառնացել է սպանել, եթե նա որևէ մեկին ասի այդ մասին: Երեխան ուղարկվել է բուժզննման: Մեղադրյալը ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ www.slaq.am
