Մեկ անգամ արդեն դատված տղամարդը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ անչափահաս աղջկան խաբեությամբ տարել է իր՝ Ալավերդի քաղաքի բնակարան, ապա սպառնալով, թե կեղծ տեղեկություններ կտարածի իր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին, նրա հետ իրոք սեռական հարաբերություններ է ունեցել: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

 

Իսկ աղջիկը, վախենալով խայտառակվելուց, համաձայնել է: Դրանից հետ տղան հեռացել է` աղջկան թողնելով գիշերելու հարևանի տանը: Ավելի ուշ, սակայն, վերադարձել է և դարձյալ պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

 

Երբ աղջիկը հրաժարվել է, նա ծեծի է ենթարկել վերջինիս և բռնաբարել: Տղայի հեռանալուց հետո աղջիկը փարձել է փախչել, բայց տեսնելով նրան շենքի բակում՝ վերադարձել է: Ապա թակել է հարևաններից մեկի դուռն ու տան տիրուհուց հեռախոս խնդրել:

 

Հարևանուհու բջջային հեռախոսից զանգահարել է ընկերուհուն և ասել, որ ինքը ամուսնության նպատակով փախել է, իր հետ ամեն ինչ նորմալ է: Խոսակցությունը ավարտելուց հետո վերադարձել է բնակարան, իսկ որոշ ժամանակ անց այնտեղ են եկել ոստիկանության աշխատակիցները և իրեն ու տղային տարել բաժին:

 

Մանրամասները՝ այստեղ:


Աղբյուր՝ hraparak.am