Մեծ Բրիտանիայում երիտասարդները գերադասում են պլանշետները, նոութբուքներն ու համակարգիչները, քան սեքսը: Այս անմխիթար միտումը բացահայտել են Հիգիենայի ու տրոպիկական բժշկության Լոնդոնի դպրոցի սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետները՝ հարցում անցկացնելով Լոնդոնի 16-44 տարեկան  ավելի քան 15 000 բնակչի շրջանում, հաղորդում է Independent-news.ru-ն:

Հարցման արդյունքում պարզվել է, որ եթե 20 տարի առաջ երիտասարդ բրիտանացիները ամսվա ընթացքում 10 անգամ զբաղվում էին սեքսով, ապա այժմ ցուցայիշը կրկնակի անգամ նվազել է:

Հետազոտողները համոզված են, որ պատճառը բջջային ու վիրտուալ կապի մասշտաբների ծավալումն է, սերը սոցիալական ցանցերի հանդեպ, ինտերնետի հանդեպ ունեցած ձգտումը:


Աղբյուր՝ news.am