Հինգշաբթի օրը 28-ամյա նկարիչ Սելվամը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ քոլեջի ուսանողուհուն բռնաբարելու համար:   Նա միաժամանակ դատապարտվել է 10 տարվա խիստ ազատազրկման և տուգանքի՝ աղջկան առևանգելու համար:   Հնդկաստանի Կոյմբատոր քաղաքի Պիլամեդու թաղամասի 20-ամյա բնակչուհին 2010 թվականի հոկտեմբերի 10-ին պուրակի մոտ սպասելով ընկերոջը և տեսնելով, որ նա չի գալիս՝ այգում գտնվող Սելվամից խնդրել էր նրա հեռախոսը, որպեսզի զանգի ընկերոջը:   Սելվամը, տեսնելով, որ տղան չի պատասխանում զանգին, առաջարկել էր աղջկան իր երկանիվ մեքենայով գնալ՝ ընկերոջը փնտրելու: Աղջիկը, հավատալով նրան, գնացել էր նրա հետ,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:

Նա աղջկան տարել էր իր տուն՝ ասելով, որ ընկերոջը հաջորդ օրը կփնտրեն, և բռնաբարել նրան:   Հաջորդ օրը աղջիկը փախել էր Սելվամի տանից և պատմել մորը կատարվածի մասին, ով բողոք էր ներկայացրել ոստիկանություն:    Դատավճիռը կայացնելիս՝ դատավորը դեպքը որակել է որպես ավելի սարսափելի, քան սպանությունը և դատապարտել Սելվամին ցմահ ազատազրկման:


Աղբյուր՝ www.slaq.am