Վերջերս «smoky eyes» դիմահարդարման տարբերակը լայն տարածում է գտել հայտնիների և երիտասարդ աղջիկների շրջանում: Սա երեկոյան, վառ և արտահայտիչ դիմահարդարում է, երբ աչքերն ընդգծվում են ստվերաներկի մուգ երանգներով: Սև ստվերաներկով ընգծված աչքերն այս դիմահարդարման դասական տարբերակն է, սակայն վառ երանգներով «smoky eyes»-ը նույնպես նորաձև է:
Այսպիսի դիմահարդարում ունենալու համար պարտադիր չէ դիմել պրոֆեսիոնալ դիմահարդարի: Դա կարող ես ինքդ անել` տնային պայմաններում: Դե ինչ, սկսենք:)
- Սկզբում կոպերիդ վերին հատվածում տարածիր սպիտակ կամ մարմնագույն ստվերաներկ:
- Ընտրիր մուգ երանգի ստվերակներկ և քսիր կոպերիդ անկյունային ` շարժական հատվածում:
- Նույն գույնի 1-2 տոն բաց երանգի ստվերաներկը տարածիր կոպիդ վերին հատվածում:
- Սև մատիտով ընդգծիր աչքերդ:
- Վրձնի օգնությամբ փորձիր նրբորեն տարածել այն:
- Ներկիր թարթիչներդ:
Ահա և պատրաստ է քո «smoky eyes» կրքոտ դիմահարդարումը:) Այժմ կարող ես քեզ աստղ զգալ;)
Սիրուշո


Նազենի Հովհաննիսյան

Անի Քոչար
Անի Քրիստի

Անուշ և Ինգա Արշակյաններ

Անահիտ Սիմոնյան


Լիլիթ Հովհաննիսյան


Հռիփսիմե Հակոբյան

Էմմի

Շուշաննա Թովմասյան

Նաիրա Մովսիսյան

Քրիստինե Պեպելյան


Նառա Դիլանյան

Արևիկ Ուդումյան


Աննա Մարիա Գալոյան

esem.am
