Տարիներ անց, ամուսինը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի, որտեղից շարունակ գումար է ուղարկել ընտանիքին, որպեսզի կինը հոգա ծախսերը: Որոշ ժամանակ անց ամուսինը աղջկանից տեղեկանում է, որ կինը մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվում հարևանությամբ բնակվող իր մանկության ընկերոջ` Գևորգ Հայրապետյանի հետ: Դուստրը պատմում է, որ հոր վաստակած գումարը մայրը վատնում է հարևանի հետ հարբեցողությամբ զբաղվելու վրա: Ամուսինը զայրանում է, բացատրություն պահանջում կնոջից, ապա պատրաստվում վերջինիս վռնդել տանից, սակայն հաշվի առնելով ամուսնության տարիքի հասած դուստր ունենալու հանգամանքը, վճռում է ետ կանգնել իր որոշումից, որպեսզի մոր վարքագիծը չազդի դուստրերի ճակատագրի վրա: Դեպքից հետո Լևոնը վաստակած գումարը ուղարկում է երեխաներին, վերջիններս հոգում են տան ծախսերը, իսկ կինը շարունակում է ապրել իր հարկի տակ, սակայն հյուրի կարգավիճակով:

Կինը, արդեն օգտվելով իր հարաբերությունների բացահայտ լինելու հանգամանքից, ամեն օր անցկացնում է հարևանի հետ, վերադառնում հարբած վիճակով՝ ուշ կեսգիշերին: Որոշ ժամանակ անց, ավագ դուստրը զանգահարում է հորը, խնդրում, որ վերջինս գա Հայաստան, որպեսզի ծանոթանա իր ընտրյալի հետ:
Life.panorama.am