Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Գայանե Պ.-ն ամուսնուն մեղադրել է իր նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, ո ր սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 39-ամյա Գայանե Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ Տիգրան Պ.-ն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը  զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):  Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը գործը մակագրել է նոյեմբերի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


Աղբյուր՝ news.am