Aravot.am-ի փոխանցմամբ՝ արդեն երկու օր է, ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Եռաբլուրի» մատույցներում` նախկին «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում ծառատունկ է ընթանում: Տարածքում տասը հազար բերքատու ծառ պետք է տնկվի:

Ծառատունկն իրականացվում է «Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախօրեին ծառատունկին մասնակցել են համայնքի բնակիչները, այսօր ծառատունկն իրականացնում էին «Նատալի ֆարմ», «Ալեքս գրիգ», «Երևան սիթի» ընկերությունների աշխատակիցները: Ծառատունկին երկու օրերին էլ մասնակցում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` որդիների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել այգին վերականգնել, Սամվել Ալեքսանյանն ասել է,որ երկար տարիներ ինքը հետևել է, թե ինչպես են անընդհատ փորձեր արվել այդ տարածքը կանաչապատել, սակայն, ապարդյուն: Այժմ, բարեգործական հիմնադրամի միջոցներով, այդ տարածքում պտղատու այգի է հիմնվելու, բերքը տրամադրվելու է տարածքի բնակիչներին: Միայն ծառեր ձեռք բերելու համար հիմնադրամի միջոցներից տասը միլիոն է տրամադրվել:


Աղբյուր՝ hayeli.am