Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ փող տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք եւ տալիս ենք ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ: Հաշվեցինք, մի ամսվա մեջ «Երեւան Սիթին» պետք ա գովազդի համար վճարեր 20 մլն փող, հիմա էտի տնտեսել ենք, որոշել ենք, որ տանք ուսանող երեխեքին»,- ասաց Ալեքսանյանը:
Նա լրագրողներին կոչ արեց որոշել, թե որ ուսանողներն են լավ սովորում, որ այդ գումարը հատկացնեն նրանց: Նա նշեց, որ եթե ամեն ամիս ակցիաներ անեն, ամեն ամիս այդքան գումար կտնտեսվի եւ կուղղվի ուսանողների ուսման վարձերի ֆինանսավորմանը:
Հարցին, թե որքա՞ն է վճարում իր կողմնակիցներին՝ ակցիաների համար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ, էտի Սուրենյանցն ա կազմակերպել, հարցերն իրան տվեք»: Նա նշեց, որ Սուրեն Սուրենյանցին ակցիաների համար գումար չի տալիս, բայց «եթե ինքը որեւէ մի անգամ պրոբլեմ ունի, ես իրան օգնում եմ, բայց անձամբ ակցիայի համար ես իրան փող չեմ տալիս»:
Հարցին, թե իր համար վիրավորական չէ՞ր, որ ակցիայի ժամանակ էշեր էին բերել, նա պատասխանեց. «Ես ինչ կապ ունեմ, դեղին գլխարկներին հարցրեք: Մեր կարմիներն էդ ձեւ բան չէին անի, մեր կարմիրները կենդանիների հետ էտ ձեւ չէին վարվի»:
Աղբյուր՝ news.am
