Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է:
՛՛2013թ.-ի նոյեմբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում/Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում/ տեղի կունենա Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության՝ ՀՆՔՄԿ առաջին հանրահավաքը, որը նվիրված է մեր կուսակցության նպատակների և ծրագրերի ներկայացմանը և իշխանափոխության՝ առանց բախումների, ամենաօպտիմալ ճանապարհով, առանց խժդժությունների Անի Զախարյանի մշակած բանաձևի ներկայացմանը:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, սիրով հրավիրում ենք մեր հանրահավաքին, որը հիմք է դնելու Հայաստանում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանը:
Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է և ամեն ինչ 180 աստիճանով կարող է շուռ գալ ավելի հեշտ, քան դուք պատկերացնում եք, պարզապես պետք է դրսևորել քաղաքացիական ամուր և ազնիվ կամք՛՛:
Աղբյուր՝ www.slaq.am
