ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել, որոնց բռնաբարությունների շարքի մեջ են կասկածում:

Հաննցագործությանը մասնակից են Կրասնոյարսկում հյուրանոցային համալիրի սեփականատերեր՝ 1974 եւ 1975 թթ. ծնված երկու տղամարդիկ եւ երկու աղջիկ ադմինիստրատորներ:

Տղամարդկանց պահանջով աղջիկները իրենց ծանոթներին սուրճ խմելու են հրավիրել, այնուհետեւ առաջարկել են շփումը շարունակել սաունայում կամ հյուրանոցում, որտեղ նրանց միացել են տղամարդիկ: Նրանք աղջիկներին ծեծել եւ բռնության են ենթարկել:

Հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին ոստիկանություն է  դիմել բռնության զոհ դարձած ուսանողուհի:

Մի քանի օր անց համանման բողոք է ներկայացրել մեկ այլ ուսանողուհի, հայտնում է ՌԴ ՔԿ կայքը, գրում է  NEWSru.com-ը:

Նաեւ նշվում է, որ հյուրանոցի տերերը նաեւ  ինքնուրույն են զոհեր փնտրել համացանցի միջոցով: 38-ամյա կասկածյալը համացանցով ծանոթացել է աղջիկների հետ եւ սրճարան հրավիրել, այնուհետեւ դրդել է ինտիմ կապի մեջ մտնել իր եւ այլ անձանց հետ՝ փողի դիմաց: Հրաժարվելու դեպքում բռնի ուժ է կիրառվել: Այս պահին կասկածյալները ձերբակալված են:


Աղբյուր՝ news.am