Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով երեկ՝ նոյեմբերի 7-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները «ռեյդ» են անցկացրել, որի արդյունքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդներից 23-ը եղել են առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ 18-ը՝ ոչ սթափ: Երեկ ՃՈ-ն անցկացրել է նաև «Տաքսի» անունը կրող միջոցառում, ինչի ժամանակ ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների կողմից «գաի պլաշադկա» են տեղափոխվել 8 տաքսի ավտոմեքենա, որի վարորդներից 5-ը եղել են առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ 3-ը՝ ոչ սթափ: ՃՈ պետ Ա. Գալստյանի հանձնարարականով՝ Երևանում նշված միջոցառումները շարունակվելու են, և դրա աշխատանքների հսկողությունը դրվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա: «Գաի պլաշադկա» տարված մեքենաների մեջ էին մեծ թվով «գոլդ» համարանիշներով աչքի ընկնող մեքենաներ: 


Աղբյուր՝ www.slaq.am