Ասում են՝ Համբույրն առողջարար է օրգանիզմի համար: Այն օգնում են հաղթահարել ընկճախտային իրավիճակները և ազատում են սթրեսից: Համբույրը բարձրացնում է տրամադրությունը: Համբուրվել սիրում են լավատես և ինքնավստահ մարդիկ: Ապացուցված է, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալիս սովորական «Առայժմ, սիրելիս» ասելու փոխարեն կրքոտ համբուրում են իրենց կնոջը, հինգ տարով երկար են ապրում: Հայտնիները ևս զերծ չեն մարդու համար կարևոր նշանակություն համարվող համբույրից: Ներկայացնում ենք աստղային համբույրները:


Ի դեպ, համբույրն օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցիկ կազմվածքը: Այն խոչընդոտում է կնճիռների առաջացմանը, քանի որ համբուրվելու ժամանակ աշխատում են դեմքի բոլոր մկանները: Իսկ նրանք, ովքեր որոշել են նիհարել, սպորտին և սննդակարգին պետք է ավելացնեն համբույրները. մեկ համբույրն այրում է 3-ից 12 կալորիա:



Համբույրները փառք են բերում: Գիննեսի ռեկորդների գրքում մի քանի գրառում կա կապված համբույների հետ: Ամենաերկար համբույրը տևել է 17 օր 9 ժամ: Ջրի տակ ամենաերկար համբույրը տևել է 2 րոպե 18 վայրկյան: Համբույրների արագության ռեկորդը տեղի է ունեցել Միննեսոտայում, որտեղ տղամարդը 8 ժամվա ընթացքում համբուրել է 8001 մարդու (ճիշտ է` մարդիկ չէին դիմադրում, ինչը հեշտացնում էր խնդիրը):






Աղբյուր՝ www.slaq.am
