Երգչուհի Շպռոտը գտել է մի անձնավորության, ում շատ վաղուց չէր տեսել. «Բայց այսօր իմ կյանքում շատ-շատ լավ օր է: Ես իմ քավորին եմ գտել… Հակոբին եւ նրա ընտանիքին, ով 1994 թվականին կնքեց 60 զոհված ազատամարտիկի երեխայի, որոնցից մեկը ես էի: Շատ ազգանվեր մարդ»,- պատմել է երգչուհին:

Ի դեպ, այս գրառումից մի քանի ժամ առաջ Շպռոտը շատ զայրացած էր: Այս անգամ՝ ամուսնացած տղամարդկանց պատճառով, որոնք իրեն սիրային նամակներ են ուղարկում:

«Խնդրում եմ, ամուսնացած տղաներ: Ձեր հեռախոսի համարները ինձ մի ուղարկեք կամ սիրային նամակներ մի գրեք: Ամուսնացած տղամարդն ինձ համար սեքսի չէ: Շնորհակալություն»,- գրել էր Շպռոտը իր ֆեյսբուքյան էջում:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ գրեթե նույն պատճառով զայրացել էր նաեւ Ջուսը

Երգչուհու փոխանցմամբ, նման առաջարկներ ստանում է ոչ միայն տղամարդկանցից, այլեւ աղջիկներից: Սակայն սեւ ցուցակ ուղարկելուց առաջ Ջուսը նման «երկրպագուներին» բացատրում է, որ «չի կարելի հայտնի մարդուն այդպիսի առաջարկներ գրել: Մտածեք, նոր որեւէ բան արեք: Եթե չեն հասկանում, նոր սեւ ցուցակ են ուղեւորվում»:

NEWS.am STYLE