Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների պաշտպանությանն ուղղված՝ աշխարհահռչակ հայ մտավորականների նամակին գրականագետ Արտեմ Հարությունյանը խիստ բացասական է վերաբերվում, և կոչ է անում դպրոցներում սեռական դաստիարակության պարտադիր դասեր անցկացնել:

Հիշեցնենք,որ նամակի տակ ստորագրել են նաև աշխարհահռչակ հայեր Ատոմ Էգոյանը և Սերժ Թանկյանը, ինչի մասին Արտեմ Հարությունյանն ասաց. «Ատոմ Էգոյանը թող մտածի լավ ֆիլմեր նկարելու մասին, իսկ Սերժ Թանկյանն էլ թող մտածի, որ իզուր է այդ թղթի տակ իր ստորագրությունը դրել: Էգոյանն իր տաքուկ անկյունում նստած մեզ խորհուրդ է տալիս, որ միասեռականներն էլ են մարդ: Այս նամակները, որոնք հրահրում են մեծ կապիտալիստական երկրների զավակները՝ ազատություն տալ խեղճ արվամոլներին, մեզ պետք չեն: Էդ պայմաններում թող մեզ խրատ չտան: Նամակները, որոնք Եվրոպայի ու ԱՄՆ-ի սրտով են, չեն պատկերացնում մեր նման երկրների խնդիրները»:
Գրականագետը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում  առաջարկեց փոխել նամակի բովանդակությունը և հանդես եկավ կոչով. «Հայաստանին թող չնայեն որպես ճագար, որի վրա պետք է էքսպերիմենտներ անել, բայց կոչ եմ անում նամակի մի մասը պահել, ինչպիսին էլ լինի համասեռականը, նա մարդ է»:


Աղբյուր՝ hayeli.am