«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիային ներկա Վարդգես Գասպարին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շատ թանկ է գնահատում այս մեկ ամսվա պայքարը, և եթե արդյունքները քիչ են, թող դրա մասին մտահոգվեն այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում ոչ մի պայքարի:
Մեր դիտարկմանը, թե չնայած պայքարին, ծրագրվում է քանդել Արեշի շուկան, նա պատասխանեց. «Իրավունքի վերականգնման ուղղությամբ նման ակցիաները շատ կարևոր են: Ինչ որ արվում է այսօր, ամենաթողության դեմ պայքար է: Այսօր ընդամենը մեկ օլիգարխ կարողանում է իր կամքը թելադրել պետությանը: Այդ Սամվել Ալեքսանյանը ցույց է տալիս, որ թքած ունի ոստիկանության, կառավարության, մշակույթի նախարարության վրա»:
Ըստ նրա՝ այսօրվա մեր պետությունը գողական աշխարհի բոլոր ատրիբուտներով է աշխատում, և ինքը կարող է ասել, որ այսօրվա պետությունը գողական աշխարհ է՝ իր գողապետ Վովա Գասպարյանով:
Մանրամասները դիտեք «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:
Աղբյուր՝ www.1in.am