«Նպաստների ինստիտուտը հանելը սխալ մոտեցում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` իր գնահատականը պայմանավորելով երկրում աղքատության 35 տոկոս ցուցանիշով. Պետք է նպաստ ստացողներին նախ աշխատանքով ապահովել, հետո զրկել նրանց նպաստից:

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը դիտարկեց, որ նպաստների կրճատումից տնտեսած գումարները գնալու են նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, նաև վարկեր են տրամադրվելու:

Պետք է ցանկացած աշխատավարձ այնքան լինի, որ մարդը ցանկանա աշխատել,անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ Վարդան Բոստանջյանը:

«Ես մտածում եմ, որ մեր խորհրդարանն այնպիսին է, որ պատգամավորները կարող են անվերջ գումարներ վաստակել, իսկ իմ նմանները թող գնան իրենց համար աշխատանք փնտրեն», – նշեց նա: Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գումարն օրինակ պետք է ՀՀԿ Սամվել Ալեքսանյանին, նույն կուսակից Մանվել Բադեյանը դրական կերպով պատասխանեց: Իսկ Բոստանջյանն էլ նշեց, որ չպետք է միայն ուշադրություն դարձնել Սամվել Ալեքսանյանին, նա աշխատատեղ ստեղծող է, մարդկանց աշխատանքով է ապահովում, մաքուր առևտուր է ապահովում: «Ձեր դուրը կգա՞ր, եթե մտնեիք խանութ, իրար կողք դրված լիներ կոշիկի մազը սմետանի հետ»,- հարցրեց նա:


Աղբյուր՝ hayeli.am