Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է իր բոլոր առումներով «առաջատար» հետույքը, համացանցը լցվել է «Քիմի հետույքը» կրկնօրինակողներով: Քարդաշյանի օրինակով ոգեշնչված՝ աստղային գեղեցկուհիները սկսել են հեռախոսներով լուսանկարել և համացանցում տեղադրել իրենց «հինգերորդ կետերը»: Նրանցից հետ չի մնացել նաև բրիտանացի մոդել Քելի Բրուքը, ով աչքի է ընկնում իր կանացի և նուրբ բարեմասնություններով:
Լուսանկարում 33-ամյա Քելին լուսանկարվել է լողափին՝ մեջքով շրջված: Իսկ նրա հետույքը իրավամբ կարող է մրցակցել Քիմի հետույքի հետ: «Ես ոգեշնչվել եմ Քիմի օրինակով»,- գրել է Բրուքը լուսանկարի տակ:
Սակայն մոդելի ուշադիր երկրպագուները կարող են նկատել, որ Քելիի բարեմասնությունները շատ ավելի համեստ չափերի են, քան երևում են լուսանկարում: Ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է եղել մեծացնել Քելիի հետույքը, որի լուսանկարն էլ նա տեղադրել է Instagram-ում:
Իրականում այս լուսանկարը 2012թ. է արված՝ բրիտանացի մոդելի՝ Քեյփթաունում արված ֆոտոշարքի ժամանակ: Հիշեցնենք, որ Բրուքը մի քանի տարի New look ընկերության հետ համատեղ թողարկում է լողազգեստների իր գիծը: Ինչպես նաև մոդելն իր սեփական ապրանքանիշի ներքնաշորերն է թողարկում: Քելիի խոսքերով՝ իր լողազգեստներն ու ներքնաշորերը շքեղ բարեմասնություններով կանանց համար են, ովքեր ցուցադրելու բան ունեն:



Աղբյուր՝ www.1in.am