Եվրոպայում համերգային շրջագայությունից նոր վերադարձած Արման Հովհաննիսյանն շտապում է իր երկրպագուներին ուրախացնել մեկ այլ նորությամբ` ավելի կոնկրետ մի քանի նորություններով, որոնք այս անգամ կլինեն տեսահոլովակների տեսքով:

Երգիչը խոստացել էր TIME անվանումով նոր ձայնասկավառակի թողարկումից հետո ներկայացնել տեսահոլովակ:

 

Եվ ահա, երկրպագուները կարող են վայելել միանգամից երեքը, որոնց երգերն ընտրված են նոր ձայնասկավառակից:

Երեկ վաղ առավոտից սկսվել էր “Անուշ բալես”, երգի վրա հիմնված տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:

Ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, խոսքերի և երաժշտություն հեղինակը Սերգեյ Կարինյանը:

Մինչև ուշ գիշեր ձգվող աշխատանքից երգիչը կարծես չէր հոգնել, ավելին` իր ժպիտով ու հումորով դրական էմոցիա էր փոխանցում նկարահանող խմբին:

Գաղտնիք բացենք` ասելով , որ տեսահոլովակում նկարահանվել են Արման Հովհաննիսյանի դուստրերը` տասնամյա Էլենը և մեկ տարեկան Գայանեն:

Հաջորդ երկու տեսահոլովակների մասին կխոսենք առաջիկայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկությունը տրամադրել է Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը

Լուսանկարները` Լիլիթ Ղուկասյանի /ArmStar.am/