Հարցումների ժամանակ շատ կանայք խոստովանում են, որ առաջին ժամադրության ժամանակ հաճախ հրաժարվում են գարեջրից: Դա, սակայն, չի նշանակում, որ իրենք չեն սիրում այդ ըմպելիքը: Բանն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարծում են, որ այն իրենց պակաս գրավիչ է դարձնում: Այս մասին գրում է Bagnet.org կայքը:

Իսկ 2000 տղամարդկանց շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ գարեջուր խմող կանանց ավելի սեքսուալ են համարում: Նման կանայք նրանց ավելի ինքնավստահ, անկախ և զվարճանալու պատրաստ են թվում: Այսինքն`ունեն այն բոլոր հատկանիշները, որոնք կնոջը հետաքրքիր են դարձնում տղամարդու համար:

Առաջին ժամադրության ժամանակ գինի կամ այլ «կանացի» ընպելիքներ ընտրող կանայք այնքան էլ չեն գրավում արական սեռի ներկայացուցիչներին:
Աղբյուր՝ www.1in.am