Անկեղծորեն իրոք չեմ հասկանում Անի Զախարյանին քարկոծողներին: Ինչ է ստացվում, որ կարող ես քարշ գալ սրճարաններում, ռեստորաններում, գիշերային ակումբներում,սաունաներում, զվարճանքի այլ օբյեկտներում, ինչ ուզես անես պահելով կուսությունդ կամ կորցնես, հետո վերականգնես, ձևացնես որ խիստ բարոյական ես, որպես <<Կարմիր խնձորի>> մեդալակիր խոսես բարոյականությունից, բարձրագույն արժեքներից ու թքես Անի Զախարյանի վրա, որն ընդամենը քաջություն է ունեցել շիտակ, ազնվորեն կիսվել լրագրողի հետ` գուցե համարձակ, շատերի համար անընդունելի պատմել ճշմարտությունը: Վերջին հաշվով նա խոսել է երևույթի մասին: Նա խո չի ասել, գիտեք ինչ հենց լրանա ձեր 26 տարին, հերթ կանգնեք և կուսությունից բոլորդ զրկվեք: Իսկ լրագրողն էլ ինչպես միշտ արել է իր <<սև գործը>>, իմ կարծիքով` մեկնաբանել կամայականորեն: Դե ինչ, կարևորը սենսացիան ու աղմուկն էր և դա իրոք ստացվեց…Մի մոռացեք, որ կուսաթաղանթը <<բարեպաշտորեն>> պահպանած շատ աղջիկներ մեղմ ասած` ամենաանբարոյականից էլ անբարոյական են… Կարմիր խնձորի մտածելակերպի, առաքինության մասին ճամարտակողների կեսից ավելին, հավանաբար դրա իրավունքը չունեն…Հերիք է զբաղվեք կեղծ բարեպաշտությամբ և իրոք ամեն ինչ չափ ու սահման ունի: Ամենօրյա ատելության, հայհոյանքի, վիրավորանքի, նվաստացման գինարբուքը կարող է շատերի մոտ սովորություն ու բնավորության գիծ դառնա, եթե արդեն այդպես չէ… Երբ կարդում եմ այդ աղջկան վերաբերող մեկնաբանությունները, ինձ թվում է ես նորահայտ <<Սրբերի ու անմեղների>> մոլորակում եմ… Հարգելիներս հերիք է, ոտքներդ սառը ջրի մեջ դրեք ու սթափվեք, չէ որ բոլորդ էլ սխալներ ունեք և հրեշտակների կողքը չեք սավառնում…Հետո խոսում եք քրիստոնեությունից, քրիստոնեական արժեքներից, հանդուրժողականությունից…Ի վերջո քննադատությունն էլ պետք է լինի կոռեկտ ու դաստիարակող, ուսուցանուղ և ոչ թե վիրավորական: Թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է… Մի խորհուրդ նորաթուխ քաղաքական գործիչ Անիին: Հարգելի Անի, սեռական հարաբերությունը խիստ անձնական է և յուրաքանչյուրն ինքը յուրովի պետք է որոշի` երբ, ում հետ, որ տարիքում և որտեղ հարաբերություններ ունենա…Դա պետք չէ պրոպագանդել, առավել ևս որպես քաղաքական գործիչ խորհուրդ տալ: Եթե Դուք լինեիք սեքսոպաթոլոգ, ես ինչ-որ կերպ կհասկանայի, բայց այս կարգավիճակում` կներեք ոչ… Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէր դրան, դա նման էր շոկային թերապիայի… Հա’, Անի մի խորհուրդ էլ` սեքսը քաղաքականության հետ մի խառնեք…

facebook.com/robert.melkonyan.9?hc_location=stream