Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին խոստացել է ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար ար­տադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը բա­ցակայում խոշոր հարկատուների ցանկից:

Վ Միրումյանը կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգր»-ից վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգ»-ը: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին:


Աղբյուր՝ hayeli.am