Կոմիտաս պողոտայի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ վնասել են Նախախորհրդարանի բարձրախոսը և դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները: