Սան Դիեգոյի նախկին քաղաքապետ Բոբ Ֆիլները, որը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գործարքի է գնացել քննության հետ: Քալիֆորնիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա իրեն մեղավոր է ճանաչել ապօրինաբար ազատությունից զրկելու մեկ դրվագով եւ վնասվածքներ հասցնելու երկու դրվագներով: մեղադրանքը վերաբերել է երեք կանանց, որոնց Ֆիլները «չամռվել է» հրապարակային միջոցառումների ժամանակ:
Նախկին քաղաքապետի նկատմամբ առաջադրված մեղադրանքները նախատեսում են մինչեւ 5 տարվա ազատազրկում: Քննության հետ գործարքից հետո Ֆիլներին սպառնում է 3 ամսվա տնային կալանք՝ երեքամյա փորձնական ժամանակաշրջանով: Բացի այդ, նախկին քաղաքապետը ստիպված կլինի հոգեթերապիայի կուրս անցնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Ֆիլների նկատմամբ քրեական հետապնդումն սկսվել է այս տարվա ամռանը, երբ 17 կանայք նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ: Օգոստոսի վերջին Ֆիլները հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից, հայտարարելով սակայն, որ կտրականապես մերժում է առաջադրված մեղադրանքը:
