Ինչպես Անժելա Սարգսյանի հասցեին մինչ օրս հրապարակված բոլոր հոդվածները, այնպես էլ վերջինն, ամբողջովին չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը երեք ստերի շղթա է շարադրված»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Անժելա Սարգսյանիիրավաբան Մարիաննա Եղիազարյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, որ իբրև թե դերասանուհին ցանկացել է Երևանում «սեքս-շոփ» բացել, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արգելել է։
««Սարգսյան-Էմանուել» ՍՊԸ-ի հետ կապված մենք հարցում ենք կատարել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և նման ՍՊԸ ընդհանրապես գոյություն չունի, Անժելա Սարգսյանը չի հանդիսանում որևէ ՍՊԸ–ի մասնակից, բաժնետեր, կոոպերատիվի անդամ կամ անհատ ձեռներեց»,- նշել է նա:
Մանրամասները՝ HayNews.am-ում
