Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) մտադիր է սեռական փոքրամասնություններին հայտնաբերելու նպատակով բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր բժշկական թեստ ներմուծել:
ՊԾԱՊՀԽ անդամ-երկրները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Օմանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հոմոսեքսուալ ակտերն անօրինական են համարում, տեղեկացում է բրիտանական Daily Mail հրատարակչությունը:
Վերջերս Պարսից ծոցի պետությունները խստացրել են իրենց դիրքորոշումը՝ հայտարարելով օտարերկրացի համասեռամոլների մուտքն արգելելու վերաբերյալ իրենց մտադրության մասին:
Զբոսաշրջիկների բժշկական ստուգումների թեստերն այժմ մշակվում են Քուվեյթում: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուսուֆ Մինդկարի խոսքերի համաձայն՝ եթե թեստի արդյունքները դրական լինեն, ապա զբոսաշրջիկին միանգամից կարգելեն մուտք գործել Պարսից ծոցի պետություններ:
Միասեռական կապերն անօրինական են համարվում աշխարհի 78 պետություններում, որոնցից Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Յեմենում և Մավրիտանիայում հոմոսեքսուալիզմի համար մահապատիժ է նախատեսված:
http://www.1in.am/arm/world_wmiddleeast_220669.html