2009 թվականին աշխարհը ցնցվեց իտալուհի Ջովաննայի պատմությունից: Հղի կինը վիժել էր, և երբ նա տեսել էր, թե ինչ հրեշ էր նա կրել իր մեջ ամիսներ շարունակ, սարսափահար էր եղել և որոշել էր պատմել այդ մասին աշխարհին…
Իր խոսքերով` նրան դեռ վաղ մանկությունից առևանգում էին այլմոլորակայինները, իսկ երբ նա արդեն հասունացավ, այլմոլորակայինները սկսեցին արհեստական բեղմնավորման փորձեր անել նրա վրա, և ըստ Ջովաննայի` դա արվում էր զուտ տեխնիկական միջոցներով՝ առանց որևէ սեքսի և էմոցիաների:
Ամեն անգամ նրանք դուրս էին հանում պտուղը նրա արգանդից, երբ լրանում էր հղիության երկրորդ ամիսը, ու շարունակում էին այն աճեցնել արդեն արհեստական պայմաններում: Թե ինչպես էր դա արվում, Ջովաննային հայտնի չէ: Նրան միայն մեկ անգամ են ցույց տվել, թե ինչ տեսք ուներ այն էակը, որին նա լույս աշխարհ էր բերել: Ինչ-որ կերպ Ջովաննան միանգամից զգացել էր, որ դա հենց իր որդին է: Այն ինչ-որ բանով նման էր մարդու երեխայի, սակայն ուներ հսկայական կանաչ աչքեր՝ ինչպես այլմոլորակայինները:
Որքանով Ջովաննային է հայտնի, նա 18 այդպիսի հիբրիդային երեխա է ունեցել, բայց վերջին անգամ ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես պետք է գնար: Ջոաննայի վիժած պտուղը շատ քիչ էր նման սովորական մարդկային պտղի..
Այսպես հերթական անգամ հղիանալուց հետո Ջովաննան գնաց ուլտրաձայնային հետազոտության. նրա մոտ անգամ պահպանվել է այդ հետազոտության նկարը: Հետաքրքիրն այն է, որ հետազոտության արդյունքում ոչ մի պտուղ էլ չէր հայտնաբերվել, և բժիշկն արձանագրել էր այսպես կոչված «կեղծ հղիություն» Ջովաննայի մոտ, որը նա ինքն իրեն էր ներշնչել: Ջովաննան սակայն չէր հավատացել բժիշկներին և շուտով վիժել էր և վիժել էր հենց այն պտուղը, որն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ չէր երևացել:
մանրամասները` տեսանյութում.
http://www.slaq.am/arm/news/155957/
