Համացանցից անհետացել է ATV-ի հեռուստաընկերության «Կիասաբաց լուսամուտներ» հաղորդաշարի անոնսը, որտեղ գովազդվում էր, թե ինչպես է հոմոսեքսուալ որդին բռնության ենթարկել հարազատ մորը: Ընդ որում այս մասին օրեր շարունակ եթերով պատմում էր մայրը՝ էկրանով մեկ ցույց տալով իր
մարմնի կապտուկները և մանրամասն նկարագարելով, թե ինչպես է որդին իրեն բռնության ենթարկել, մորը
ցուցադրել իր սեռական օրգանները և նրանից պահանջել բավարարել իր հոգեշեղում հիշեցնոց պահանջները: Մայրը հստակ հայտարարելով իր որդու ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին նաև նշում է, թե նա սպասարկում է էլիտար խավին:
Hayeli.am-ի տեղեկություններով հոմոսեքսուալիզմի հստակ քարոզչություն հիշեցնող նշված տեսագովազդը լուրջ անհանագստություն է առաջացրել պետական մարմինների մոտ, հարցին միջամտել է նաև ԿԳՆ-ն՝ պնդելով, թե այդ կարգի հաղորդումն ուղղակի հակացուցված է դպրոցահասական երեխաներին, իսկ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը եթեր է գնում ամենադիտելի ժամին: Արդյունքում հաղորդման անոնսը համացանցից հեռացվել է, իսկ հաղորդումը, մեր տեղեկություններով եթեր է գնացել որոշ հատվածներ մոնտաժվելուց հետո:
Ի դեպ, հաղորդման անոնսը փաստացի հաղորդում էր հանցագործության մասին, քանի որ կինը ցուցադրում էր իր մարմնի կապտուկները, ասելով, թե դա իր որդին է արել: Այսինքն բռնության հետքերը թույլ են տալիս արձանագրել փաստը , հետևաբար ոստիկանությունը պարտավոր է հետաքննություն իրականացնել բռնության դեպքի առիթով: Բացի այդ ոստիկանությունը հաղորդման հերոսուհուն պարտավոր է հարց ուղղել՝ թե ովքե՞ր իր որդու կողցմից սպասարկվող էլիտարները, : Ինչևէ, բարձրացված աղմուկն հավանաբար ունեցել է իր հետևանքը, այդ կարգի այլասերվածություն քարոզող հոլովակի տարածումն արգելվել է: Սակայն ամեն դեպքում հաղորդման ընթացքում հնչած առանձին դետալների և ընդհանարապես այդ կարգի տեղեկությունների տարածման վրա պետք է հատուկ հրավիրել ոստիկանապետ Վովա Գասպարյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուշադրությունը:
http://www.youtube.com/watch?v=xPg_RvkKLPA
http://hayeli.am/article/371258/
