Կինոդերասանուհիներն ասես անծանոթներ լինեն՝ ինչ որ երեկույթի ժամանակ, ում հետ այդ օրը կարող է շփվես մի քանի ժամ, բայց հետո էլ չտեսնես, իսկ սերիալների դերասանուհիներն այլ են:
Նրանք ասես հարևան լինեն, կամ գործընկեր՝ աշխատավայրից, ում տեսնում ես գրեթե ամեն օր՝ տարբեր տրամադրությամբ, տարբեր հագուստներով, տարբեր լուսավորության ներքո: Դրա համար էլ ավելի բարդ է սերիալների դերասանուհիների մեջ ընտրել ամենասեքսուալներին, բայցևայնպես, մենք դա արել ենք և այժմ կներկայացնեմ Ձեզ սերիալային 25 ամենասեքսուալ դերասանուհիներին:
25. Հայդեն Պանետտյե

Անցած տարի Հայդենին առաջադրեցին «Ոսկե գլոբուսի»՝ «Նեշվիլ» սերիալում քանթրի-երգչուհու իր դերի համար, բայց մեզ մոտ նա վստահաբար հավերժ կհիշվի «Հերոսները» սերիալում Քլեր Բեննետի իր դերի համար: Այդ սերիալում նա հանդիպում էր բիսեքսուալ աղջկա հետ, ուներ վերջույթները աճեցնելու սուպերունակություն և մեծ հավանականությամբ կարող էր ապրել հավերժ: Մի խոսքով, իդեալական աղջիկ էր:
24. Էվանջելին Լիլլի

Նախկին բորտուղեկցորդուհի, նախկին սնոուբորդիստուհի և նախքին լեռնագնաց Էվանջելինին մենք կարող ենք ակնդրել «Հոբբիթ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է էլֆ Տաուրիելին, բայց ժամանակին Էվանջելինի մեկ այլ հերոսուհին՝ պեպենոտ հանցագործ Քեյթը, այն գլխավոր պատճառներից էր, որը ստիպում էր մեզ մինչև վերջ նայել «Ողջ մնալ» սերիալը: Այո՛, բորտուղեկցորդուհիները միշտ էլ լավ են նայվում լողափին:
23. Էլայզա Դուշկու

Դեռ դպրոցական տարիներին նա արդեն հասցրել էր նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի, Լեոնարդո Դի Կապրրիոյի ու Առնոլդ Շվարցներգերի պես գերաստղերի հետ, իսկ հետո, երբ մեծացա՝ հայտնվեց ամերիկյան MAXIM ամսագրի շապիկին: Սակայն Էլայզայի ամենատպովորիչ դերը «Տիկնիկների տունը» սերիալում նրա գայթակղիչ դերն էր, որից հետո նա ցավոք բավականին երկար ժամանակով անհայտացավ մեր հեռուստացույցներից:
22. Ջուլի Բենց

Մի անգամ կինոռեժսիոր Սթենլի Կուբրիկը հրավիրեց Ջուլիին նկարահանվելու իր «Լայն փակված աչքերով» ֆիլմում, բայց Ջուլին մերժեց, որովհետև չէր ուզում մերկ տեսարաններում հայտնվել: «Դեքսթերում» նա խաղում է մի աղջկա, ով ամեն գնով խուսափում է սեքսից, իսկ այ «Հուսահատ տանտնտեսվարուհիները»-ում նա արդեն մարմնավորեց մերկապարուհու: Այ քեզ հակասականությո՜ւն:
21 Ջեննիֆեր Մորրիսոն

Զուսպ բժշկուհու կերպարը, որն այնուամենայնիվ կարող էր սիրավեպ սկսել հենց լաբորատոր սեղանի վրա, հուզում էր «Բժիշկ Հաուսի» բոլոր սեզոնների ընթացքում: «Ինպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» դիլմում Ջեննիֆերը հանդես եկավ գլխավոր հերոսի խենթ ընկերուհու դերում, ով խուլիգան էր ու պարբերաբար դավաճանում էր:
20. Լենա Հիդի

Շատերը Լինային գիտեն «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սերսեա թագուհու իր դերի համար, բայց ոչինչ չի կարող համեմատվել «Դատավոր Դրեդդ» ֆիլմի ռիմեյքում արյունարբու Մամայի Լինայի դերի հետ: Եվ այսքանով հանդերձ, պատկերացնո՞ւմ եք, Լինան բուսակեր է:
19. Զոուի Դեշանել

«Նորեկը» սերիալում նա ապացուցեց ողջ աշխարհին, որ միայնակ աղջիկը կարող է ապրել միևնույն բնակարանում, ինչ երեք ոչ պակաս միայնակ տղամարդիլ: Ի դեպ, սերիալը մենք հավանում ենք ոչ այնքան Զոուի մերկ տեսարանների, ինչքան լավ հումորի համար:

«Փախուստը» կուլտային սերիալում նա մարմնավորում էր բժշկուհու, ով սիրահարվել էր բանտարկյալի վրա: «Քայլող մեռելները» սերիալում նա չէր կարողանում ընտրություն կատարել երկու տղամարդու միջև և միևնույն ժամանակ զոմբիների էր ոչնչացնում: Մի խոսքով, նա միշտ լավն է ու ճիշտ և կարծես չի հասկանում, որ մերկ ոտքերին կովբոյական երկարաճիտք կոշիկներ կրելով խանգարում է մեզ, որպեսզի գնահատենք նրա բարձր բարոյականությունը:

2009 թվականին ստանալով Ամերիկյան կինոդերասանների համքարության մրցանակը՝ «Խելագարները» ֆիլմում խաբված կնոջ իր դերի համար, նա որոշեց միչ քիչ ցրվել «Ընկերակցություն» սերիալում նկարահաբվելով, որտեղ մարմնավորում է ժպտերես ուսանողուհու՝ կրծկալի երրորդ համարով:

Ջիլլիանին մենք հիշում ենք «Ընկերակցություն» սերիալից, որտեղ նա մարմնավորում էր ուսանողուհու ու անկասկած իր մասնակցությամբ ավելի դիտարժան էր սարքում այս սերիալը, որի 4-րդ սեզոնը սակայն տոտալ ձախողում էր:
Շարունակելի…
blognews.am
http://hayeli.am/article/363227/
